
Գյումրիում նկարահանվել են հայկական հայտնի ֆիլմեր: Ես դրանցից ընտրել եմ «Մեր մանկության տանգոն», քանի որ շատ եմ սիրում այդ ֆիլմը ու բալկոնի պատմության համար:
«Մեր մանկության տանգոն» -ի նկարահանումները եղել են երկու տարբեր թաղամասերում։ Հիմնական նկարահանումներն եղել են նախկին Գորկի 22 -ում։ Ֆիլմի շատ փոքր՝ լույսը վառելու մասը նկարահանվել է «Գորկայի» այգու մոտ գտնվող հայտնի բալկոնում:
Սիրուշի բալկոնը երկու տարբեր շենք է։ Բալկոնի մի մասը կառուցվել է 1895 թ.։ Պատի արձանագրության մեջ գրված է,որ սկզբում այն պատկանել է հայտնի առևտրական Խոյեցյաններին։ Մյուս մասը կառուցվել է 1900-ականների սկզբին : Շենքերն իրար շատ նման են:
Հետո այս տներն ազգայնացվել են։ Սկզբում տունը ծառայել է ռուսական զորքին,հետո`
Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։ 1926 և 1988 թվականների երկրաշարժերը վնասել են շենքը : Շենքի մի մասը վերանորոգվել է ։ Այդ մասում 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։
Եթե շենքի այս հատվածը ՚՚լավճակատագիր՚՚ է ունեցել ապա մյուս՝ ֆիլմի բալկոնի մասը աղբանոց է դառձել:
Ֆիլմի մյուս հատվածը նկարահանվել է 19-րդ դարաի վերջին կառուցված տան մեջ: Հիմա այստեղ 8 ընտանիքներ են ապրում:
Տեսե՞լ եք «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Իսկ գիտե՞իք բալկոնի պատմությունը:
Լիլիթ Հակոբյան
Comments
Post a Comment