Լուսանկար՚ google
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին: Շինության ճարտարապետը Թադեոս Անտիկայնն է: Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ: Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժիը: Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը:
Մանուկյան Ժենյա
Comments
Post a Comment