
Արժե տեսնել Գյումրիի մշակութային ժառանգության մաս կազմող , Գյումրու գարեջրի գործարանի շենքը:Գյումրիում գարեջրի առաջացման պատմությունը թվագրվում է 1898թ.-ին, երբ Ծաղիկյանցը ստեղծել է առաջին գարեջուրը, որը եզակի է տարածաշրջանում: <<Գյումրի-գարեջուր>> ընկերությունը, որն ամենամեծ ընկերություններից մեկն է Հայաստանում, հիմնադրվել է 1970թ.-ին: Այն գտնվում է Կումայրիի պատմական արգելոցում: Շենքը կառուցել է մեծահարուստ Ալեքսանդրապոլցի Համազասպ Ծաղիկյանցը 1898թ.-ին :
Այն կառուցված է սև տուֆից, ունի երկու հարկ և կամարակապ մուտք: Այդ պատճառով էլ երկու ջրատար ուղիներ անցնում են պատերի միջով: Այնուհետև այն կապվել է քաղաքի հիմնական կոյուղու հետ: Այս ժամանակահատվածում ջուրը հեռացնելու նման միջոցը եզակի էր քաղաքում:Զբոսաշրջիկները կարող են փորձել գարեջուրը արտադրման տարբեր փուլերում և ականատես լինել , թե ինչպես է Գյումրի գարեջուրը ֆիլտրացվում և շշալցվում:
Պապոյան Էլիզա
Comments
Post a Comment