![]() |
| Լուսանկարը ` hetq.am |
Քաղաքում ցանկացած բնակիչ անցել է այս փողոցով , սա քաղաքի ամենահին և ամենահայտնի փողոցներից մեկն է որը օրեցոր գեղեցկանում է : Այս փողոցը ես համարում եմ քաղաքի հոգին այն կարծես շունչ տա քաղաքին և ասի որ սա Լենինականն է )
Ալեքսանդրովսկի փողոցում են կառուցվել բժիշկ Մխիթարյանի, Չարխչյան եղբայրների, Գեղամովենց եւ Արա Աբաջյանի առանձնատները ...
Այս տան պատմությունը Գյումրի քաղաքի հետաքրքիր պատմություններից մեկն է , եթե փողոցում հարցնեք տարեծ մարդկանց գրեթե բոլորը կպատասխանեն «Ծո հա դոկտռի փողոցն է »
| Լուսանկարը` Մկրտիչ Մկոյան |
Այս փողոցում նաև ապրել են հայտնի և ճանաչված կոմպոզիտորներ Նիկողայոս Տիգրանյանը եւ Արմեն Տիգրանյանը : Երբ Ռաֆայելյանը կառուցեց իր նոր և գեղեցիկ առանձնատունը, Նիկողայոս Տիգրանյանի հայրը պատահաբար անցնելիս հարցրեց թե ինչ է անում տան հետ : «Տանս ֆասադը կզարդարեմ» պատասխանել է Հակոբ Ռաֆայելյանը : « Դու տանդ ֆասադը զարդարե , ես էլ ` տղեքիս գլուխները , տեսնենք ո՞րս ենք ճիշտ » ասել է Տիգրանյանը : Բայց ժամանակը ցույց տվեց որ երկուսն ել ճիշտ էին : Պատմությունը սերունդների համար պահպանել է եւ Ռաֆայելյանների ճոխ առանձնատունը եւ Տիգրանյանների արվեստը ...
Հեղինակ ՚ Մկրտիչ Մկոյան


Comments
Post a Comment