Փոքրիկ տեղեկություն Գյումրու դռների մասին




Նորից ես եմ: Այսօր ավելի կմանրամասնեմ:

Այս բլոգը Գյումրու դռների մասին է: Փողոցներով քայլելիս միշտ աչքիս են ընկել հին դռները:Երբեք անտարբեր չեմ անցել դրանց մոտով: Ինձ միշտ գրավել է դրանց գեղեցկությունը,հետաքրքիր կամարաձև տեսքը,նախշերը և միշտ զարմացել եմ, թե ինչպես են դրանք այդպես լավ պահպանվել:





Լուսանկարը ` Լիլիթ Հակոբյան


Գյումրու գեղեցիկ ճարտարապետության մի մասն են կազմում կամարներով ու զարդանախշերով դռները:Ափսոս դռների մեծ մասը փակ է և միակ բանը, որ մնում է անել, մուտքի դռներով հիանալն է։

Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Գյումրու դռները, ինչո՞վ են գյումրեցիների դռները տարբերվել մյուսների դռներից, եւ ինչպե՞ս են լենինականցիները գտել դռները պահպանելու միջոցը:

Լուսանկարը ` Լիլիթ Հակոբյան

Կամարը ստեղծվել է Հին Հռոմում: Մեկ-մեկ ասում են «հայկական կամար», բայց դա այդպես չէ:

Գյումրու տներում պարտադիր էր ներքին բակը, որը նրանք փակում էին փայտե դռներով: Գյումրեցի վարպետները շատ հետաքրքիր ձևեր էին տալիս: 

Կամարի վերեւում քարե կառուցվածք է լինում: Քարերի մեջ գլխավորը կոչվում է փականի քար, որն օգնում է կամարին ամուր մնալ. եթե այն հանեն, կամարը կփլվի: Դռների նախշերը հիմնականում բուսական պատկերներ են եղել:


Լուսանկարը ` Լիլիթ Հակոբյան

Գյումրին սեւ քաղաք է եղել, որովհետեւ սեւ տուֆի հանքը շատ մոտ է եղել: Բայց կան նաեւ շենքեր, որոնք ներկված են:

Փայտե դռները սարքում էին կաղնու փայտից, որովհետև այն ավելի դիմացկուն էր: Բայց գյումրեցիները այլ ելք էլ են գտել: Դռները ճաքելուց պաշտպանելու համար ձեթում էին:


Դու ուշադրություն դարձրե՞լ ես մեր հին դռներին: Իսկ մտածե՞լ ես, թե ինչպես են դրանք պահպանվել:




                                                                                                                 Հեղինակ`  Լիլիթ Հակոբյան

Comments