Ես առաջ չգիտեի, որ եղել է հին թատրոնի շենք և չգիտեի, որ վերանորոգվող ապագա Tumo-ն հենց այդ շենք է :Վերջերս եմ իմացել ու շատ եմ հետաքրքրվել:
Շատ հետաքրքիր պատմություններ կան այս շենքի հետ կապված:Օրինակ` դուք գիտեիք,որ վերանորոգման ժամանակ հայտնաբերվոլ է գետնանցում,որով կապ էր հաստատվում երկրների միջև:
Գյումրու թատրոնի հին սպիտակ շենքը, որը առաջ հայտնի էր որպես «Ժողովրդական տուն» գտնվում է Գյումրու կենտրոնական այգու սկզբում: Այս շենքը կառուցվել է 150 տարի առաջ : Այն եղել է համերգների, գրական երեկոների, ներկայացումների և այլ միջոցառումների անցկացման հիմնական վայր:
Լուսանկարը ` Visit Gyumri |
Արմեն Տիգրանյանի ներկայացված առաջին օպերան՝ «Անուշը», առաջին անգամ ցուցադրվել է հենց այստեղ` 1912 թվականիին: 1988թ.-ի երկրաշարժից հետո թատրոնի նախկին շենքում է սկսել աշխատել Շիրակ Հեռուստառադիոընկերությունը:
Որոշվել է շենքը տալ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին:
Ի՞նչ եք կարծում ճիշտ որոշում էր շենքը տրամադրել Tumo կենտրոնին:Թե ավելի լավ կլիներ վերակառուցել թատրոնը:
Ի՞նչ եք կարծում ճիշտ որոշում էր շենքը տրամադրել Tumo կենտրոնին:Թե ավելի լավ կլիներ վերակառուցել թատրոնը:
Հեղինակ ` Լիլիթ Հակոբյան
Comments
Post a Comment